Նախօրեին Երևանում սպանված կինն աշխատում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում։ Վերջինս իրավաբանական վարչության գլխավոր մասնագետն էր։
Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են Շրջակա միջավայրի նախարարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 5-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը:

Բաց մի թողեք
Քուչակի երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4-րդին էին սպասում․ Լուսանկար
«Ներողությունը»՝ որպես շանտաժի նախաբան․ «Զովք» սուպերմարկետի հետ պատմությունը շարունակվում է
«Զովք» սուպերմարկետների ցանցում կամ պարզապես աշխատել չգիտեն, կամ էլ՝ հաճախորդին հարգել չեն ցանկանում