ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը քննող դատավոր Վահագն Մելիքյանից Հակակոռուպցիոն կոմիտեն պարազաբանումներ է պահանջել։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դատավոր Վահագն Մելիքյանը պարզաբանումները ուղարկել է կոմիտե։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ չի բացառվում՝ դատավորին թույլ չտան նախկին պատգամավորի գործը ավարտին հասցնել, քանի որ նա տեւական ժամանակ է իրավապահների տեսադաշտում է։
Ինչպես հայտնի է, դատավոր Վահագն Մելիքյանի հայտարարագրերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, եւ դա եղավ պատճառը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միջնորդել էր կասեցնել ԲԴԽ-ում քննվող կարգապահական գործի վարույթը։ Ինչ են փորձում հասկացնել դատավոր Մելիքյանին՝ կռահել կարելի է:

Բայց թե արդյոք գործը կհասնի նրան համակարգից հեռացնելուն, լիազորությունների կասեցմանը, դժվար է ասել․ փաստ է, սակայն, որ դատավորի հայտարարագրի վերաբերյալ գործընթաց կա, ու իրավապահները դեռեւս լռում են, թե ուր է հասել քննությունը։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 13-ից Երեւան քաղաքի դատարանում է գտնվում ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ու 4 տարի տեւող այս դատաքննությունով նոր փորձաքննություն է նշանակվել։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2024 թվականի հոկտեմբերի 31-ի նիստին որոշվել է նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է դատարանը 4 տարի տեւող այս քրեական գործով նոր փորձաքննություն նշանակում եւ ինչ է փորձում ապացուցել դրանով։
Նշենք, որ Մհեր Դավիթի Սեդրակյանին մի հին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1999-2008 թվականներին, հանդիսանալով Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավար, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ 2004 թվականի ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության եւ Էրեբունի համայնքի շահերին հակառակ, ինչի հետեւանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»։

Բաց մի թողեք
Եթե մեզ տանեն կործանման, միաժամանակ ներողություն խնդրեն, դրանից ի՞նչ կփոխվի
Նրանց համար սրիկա լինելն ավելի հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը
Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց