Turkiye իշխանամետ պարբերականը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի «առողջական վիճակի վատթարացման» մասին սենսացիոն հրապարակում է արել:
Նրա տեղեկություններով՝ Կրեմլում Պուտինի վերջին մամուլի ասուլիսից արված լուսանկարներն արևմտյան հետախուզական ծառայությունների «մանրազնին ուսումնասիրության առիթ են տվել»:
Փորձագետներն ուշադրություն են դարձրել Ռուսաստանի նախագահի «արտառոց վարքին, նա անընդհատ փորձել է ձախ ձեռքով փակել աջը, որտեղ նկատվել է երակների լայնացման հետք»:
Մասնագետները եզրակացրել են, որ դա «կարող է լինել տևական ներարկումների հետևանք»: Արևմտյան փորձագետներն Ռուսաստանի նախագահի «վարվեցողության կտրուկ փոփոխությունները, երբ նա մեծամտության հակումներից անցնում է հիասթափվածության» բացատրում են «դեղամիջոցների ազդեցությամբ»: Նրանք ենթադրում են, որ Պուտինը «տառապում է կամ քաղցկեղով, կամ Պարկինսոնի հիվանդությամբ»:
Պուտինի մասին այդ ենթադրությունների առթիվ շատ կոպիտ է արտահայտվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին խորհրդական Անտոն Գերաշչենկոն: «Նրա ձեռքերը ոչ միայն մինչև դաստակներն արյունոտ են, այլև երակներն են ուռած»,- ասել է նա:
Ըստ Նյու Յորք թայմսի՝ ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտր Գորդոնը Պուտինի ձեռքերին նկատել է «փքվածություն և երակների ուռածություն»: Կրեմլը Ռուսաստանի նախագահի հիվանդության մասին այդ բոլոր «տեղեկությունները» և ենթադրությունները որակել է «բացահայտ կեղծիք»:
Թուրքական լրատվամիջոցն, այդուհանդերձ, իր կայքում հրապարակել է «հիվանդությունից տաառպող» Պուտինի լուսանկարները, որոնց արժանահավատությունն, ինչ խոսք, խիստ կասկածելի է:
Բայց նույնիսկ այդ դեպքում Ռուսաստանի նախագահի առողջական վիճակի վրա արևմտյան հատուկ ծառայությունների և նրանց ուղղորդմամբ մամուլի մտասևեռվածությունն «ինչ-որ բան նշանակում է»:







Բաց մի թողեք
Ավագ սերժանտների խումբն ի՞նչ առաքելությամբ էր գտնվել Գյանջայում
Նրանք փորձել են կարճաժամկետ հարց լուծել և ի դեմս մեկը մյուսի «թշնամի չվաստակել»
Զախարովան իբր մեկնաբանել է Մոսկվայի հետ բանակցությունները դադարեցնելու Կիևի հայտարարությունը