ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով առաջիկա օրերի եղանակային կանխատեսումների մասին մանրամասներ:
Նրա փոխանցմամբ՝ առաջիկա ժամերին Հայաստանի տարածքից ամբողջությամբ դուրս կգան վերջին օրերին ներթափանցած սառը օդային հոսանքները:
«Առաջիկա ժամերից սկսած ցիկլոնը դուրս կգա ՀՀ տարածքից՝ իր տեղը զիջելով թափանցող տաք օդային հոսանքներին: Մինչև ամսվա վերջ կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակը: Նոյեմբերի վերջին տասնօրյակը կլինի բավական տաք, ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով»,- հայտնել է Սուրենյանը:






Բաց մի թողեք
2025 թվականը` պատմության մեջ երկրորդ ամենատաք տարին. Լևոն Ազիզյան
Եկեղեցին Աստծո ու մեր ազգի տունն է․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ
Դեկտեմբերի 11-ի աստղագուշակ․ Ժամանակն է խոսել կարևոր բաների մասին, նույնիսկ եթե դրանք միշտ չէ, որ հետաքրքիր են