Երեւանի մթերային խանութներում վերջին օրերին նկատվում է սննդամթերքի գների թռիչքային եւ ամենօրյա աճ: Հատկապես թռչում է մսեղենի գինը:
Նախորդ օրը հավի մսի 1 կիլոգրամն արժեր միջինը 1100-1150 դրամ, իսկ նոյեմբերի 18-ին այն արդեն տատանվում էր 1250-1350 դրամի սահմաններում: Թանկանում է ձուն՝ միջինը 70 դրամից հասնելով 80-85 դրամի, ինչպես նաեւ՝ կարագը, պանիրը, բանջարեղենը:
Վիճակագրության կոմիտեի տվյալներով, սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գները 2025 թվականի հոկտեմբերին, անցյալ տարվա համեմատ, աճել են 5,6 տոկոսով: Տավարի մսի գինը մեկ տարում աճել է 3,1 տոկոսով, ոչխարի միսը թանկացել է 4,9, իսկ խոզի միսը՝ 9,4 տոկոսով:
«Երեւան սիթի» խանութների ցանցում խոզի մսի 1 կիլոգրամն այս օրերին արժե 4000-4600 դրամ: Իսկ մարդկանց եկամուտները մի դրամով չեն ավելանում:






Բաց մի թողեք
Սրբապղծություն՝ Նուբարաշենում․ մայրը, այցելելով 32-ամյա դստեր շիրիմին, հայտնաբերել է, որ գերեզմանից հափշտակել են սև գրանիտե ծաղկամանները
Երևան քաղաքի վարչական շրջաններում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ
Արտառոց դեպք՝ Երևանում, հարազատ դուստրը 76-ամյա հորը դուրս է հանել սեփական տնից, և նա գիշերում է դրսում․ Լուսանկար