ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինական հակամարտության կարգավորման ամերիկյան նոր պլանի քննադատները պարզապես չեն հասկանում տեղում տիրող իրավիճակը։
Նա շեշտել է, որ ցանկացած խաղաղության պլան պետք է ընդունելի լինի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիեւի համար։
«Ցանկացածը, ով քննադատում է խաղաղության համաձայնագիրը, որի վրա աշխատում է վարչակազմը, կամ սխալ է հասկանում այն կամ սխալ է պատկերացնում կրիտիկական իրողությունները տեղում»,- ասել է Վենսը եւ ընդգծել, որ ցանկացած պոտենցիալ պլան պետք է նվազագույնի հասցնի հակամարտության վերսկսման հավանականությունը։
Վենսը հավելել է, որ կա խաբկանք, թե ֆինանսավորման, սպառազինությունների ավելացումը, կամ սանկցիաների ընդլայնումը ԱՄՆ կողմից կարող է բերել Ուկրաինայի արագ հաղթանակին։

Բաց մի թողեք
ԱՄՆ հետախուզությունը տեղեկացել է Իրանի կողմից հակամարտությունը շարունակելու ծրագրերի մասին. NYT
Գերմանիան և Ռուսաստանը պահպանում են ընդհանուր դիվանագիտական շփումները
Հակամարտության կարգավորման բանակցությունների ժամկետ է նշվել