Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ուսանողին ծեծի ենթարկածներին չկալանավորելու որոշման դեմ:
«Խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական ակտերն այսօր են ստացվել Դատախազությունում, վերաքննիչ բողոք կներկայացնենք»,- հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։
Օգտատերը նաև գրել էր, որ բռնության ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվողը՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող:


Բաց մի թողեք
Խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը
Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար