02/12/2025

Արշակ Սրբազանն անդրադարձել է խռովարար եպիսկոպոսներին և շատ մանրամասների․ Տեսանյութ

Լրագրողների հետ հանդիպմանը Արշակ Սրբազանն անդրադարձավ խռովարար եպիսկոպոսներին, որոնք ստորագրել էին հայտնի հայտարարության տակ. Արշակ Սրբազանը հարց բարձրացրեց՝ արդյոք նրանց նկատմամբ որևէ ճնշում կամ շանտաժ կիրառվե՞լ է։

Նա ընդգծեց, որ նման պահվածքը, անկախ պատճառներից, համարում է դավաճանություն։

Ասուլիսի ընթացքում, անդրադառնալով հարցին՝ արդյոք Ամենայն հայոց կաթողիկոսը կարող է հրաժարվել իր պաշտոնից, Արշակ Սրբազանն ընդգծեց, որ նման հնարավորությունը  գոյություն չունի։

Նրա խոսքով՝ որևէ պայման կամ պահանջ այսօր չի կարող հիմք հանդիսանալ, որ կաթողիկոսը հեռանա։

Սրբազանը նշեց, որ նույնիսկ եթե որոշ շրջանակներ այս հարցը առաջ են տանում կամ մի խումբ եպիսկոպոսներ հանդես են գալիս նման պահանջով, դա չի կարող ազդել բարձրաստիճան հոգևոր առաջնորդի կարգավիճակի վրա։ «Կաթողիկոսին ընտրում է միայն ազգային եկեղեցական ժողովը, և այդ որոշումից դուրս որևէ հրաժարական պարզապես համարվելու է ծառայությունից հրաժարում»,– ընդգծեց նա։

Հոգևորականը հավելեց, որ վստահ է․ նման քայլ կաթողիկոսի կողմից չի նախաձեռնվի և, իր համոզմամբ, չի կարող նախաձեռնվել։