Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Պետք է փաստել, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս երկու օրերին միանգամից մի քանի հակահարված հասցրեց Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների բնորոշմամբ՝ հերձվածողներին։
Նախ՝ Բագրատ և Միքայել սրբազանների խիստ և ազդու նամակները, այնուհետ՝ Մկրտիչ սրբազանի նամակը կալանավայրերից, Արշակ սրբազանի մամուլի ասուլիսը, երկու թեմերի հոգևորականների հայտարարությունները, եպիսկոպոսական ժողովի կազմակերպման մասին լուրը և այլն։
Չափազանց կարևոր էր նաև միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող Պոլսից հնչած՝ Հռոմի Պապի եղբայրական ողջույնը Ամենայն Հայոց Հայրապետին, որը փաստում է, որ աշխարհի ամենախոշոր քրիստոնեական եկեղեցին տիեզերական համերաշխության ոգով առաքելական մեր սուրբ եկեղեցու Վեհափառ Գարեգին Բ կաթողիկոսին է շարունակում ճանաչել Թադեոս առաքյալի հիմնած և Լուսավորչի վերընձյուղած Մայր Աթոռի միակ և աներկբա գահակալ։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին մոտ երկու հազարամյա իր պատմության ընթացքում շատ փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է, որը Մայր Աթոռը կարող է և պետք է հաղթահարի նաև ողջ հայության օգնությամբ և աջակցությամբ, քանզի խնդիրը վերաբերում է մեր բոլորի ազգային ինքնության պահպանությանը և տևականությանը»։

Բաց մի թողեք
Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. Գալստանյան
ԿԸՀ-ն քննում է իր իսկ կողմից գրանցված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը․ Տեսանյութ
Արայիկ Հարությունյանը հատուցեց Նիկոլ Փաշինյանի մեղքերի համար