Իշխանական լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը որոշել է ՔՊ վարչության առաջիկա նիստերում հրավիրել ՔՊ-ի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի հավակնորդներին եւ «հարցաքննել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախօրեին կայացած ՔՊ վարչության նիստը գրեթե ամբողջությամբ նվիրված է եղել 2026 թվականի նախընտրական ցուցակում առաջադրված թեկնածուներին:
ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ վարչության 20 անձից բաղկացած ցուցակի հավակնորդներին «հարցաքննել» են. «Կապ չունի՝ դու այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր ես, թե ոչ: Պետք է պատասխանես Նիկոլ Փաշինյանի ու վարչության անդամների հարցերին, ներկայացնես ինքնակենսագրական ու բացատրես, թե ինչու ես առաջադրվել, ինչ նպատակով ու ամենակարեւորը՝ ինչ վարկանիշ ունես»,- հայտնեց մեր աղբյուրը:
Նախօրեին ԱԺ ՔՊ խմբակցության մի քանի կին պատգամավոր եւս ամբիոնից ներկայացրել են իրենց, խոսել՝ իրենց ընտրվելու դեպքում անելիքների մասին: Նրանց թվում են եղել ՔՊ-ական պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հռիփսիմե Հունանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Մարիամ Պողոսյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Էսթեր Այվազյանն ու Լիլիթ Ստեփանյանը:
Այժմյան 383 հոգանոց ՔՊ ցուցակը պետք է մոտ 200 դառնա՝ ԿԸՀ ներկայացվելու համար: Իսկ թե ովքեր պետք է առաջնորդեն եւ լինեն առաջին տասնյակում կամ քսանյակում, կպարզվի մարտին կայանալիք փրայմերիզի ժամանակ: ՔՊ պատգամավորները պետք է ձայներ հավաքեն քաղաքացիներից՝ տուն-տուն մտնելով»։






Բաց մի թողեք
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար
Որ համայնքում որքան արժե զարդարված տոնածառը
Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ