Ազգային ժողովը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով, առանց մրցույթի «ՊԱՀԵՍՏ 1» ՍՊԸ-ից գնել է 15,243,000 ընդհանուր արժեքով բազկաթոռներ։
Ըստ պայմանագրի ձեռք է բերվել 131,560 դրամ արժողությամբ 60 բազկաթոռ, ևս 90 բազկաթոռ էլ 81,660 դրամ արժեքով։ Բազկաթոռները պատրաստված են էկոկաշվից, անհրաժեշտ են դահլիճների համար։ Ըստ ամենայնի, բոլոր բազկաթոռները փոխում են:
«ՊԱՀԵՍՏ 1» ՍՊԸ ընկերությունը պետական գրանցում է ստացել 2022 թ-ի սեպտեմբերին և պատկանում է Դերենիկ Եփրեմյանին։


Բաց մի թողեք
«Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի»․ Ինչ է ասել Հաջիևը
Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն
Քրեական հետապնդման տակ գտնվող անձին տանում են 25-օրյա վարժական հավաքների․ իրավաբանը ահազանգում է