Մեր հասարակությանն ամենից շատ բնորոշողը նրա զայրույթն է` այն, թե ինչից է նա վրդովվում, փոթորկվում, ափերից դուրս գալիս: Ահա այսօր համացանցը թնդում է մի արձանի առաջացրած վրդովմունքից:
Հրապարակ թերթը գրել է․ Լևոն Թոքմաջյանը Սևակի արձանն է կերտել ու նվիրել Սևակի գյուղին, արձանն էլ տեղադրել են գյուղի դպրոցի մոտ… ու այս անհաջող արձանը ծով զայրույթ է գեներացրել:
Հատկապես վրդովված են իշխանությունների հանդեպ մշտապես լոյալություն դրսևորող, նրանց քննադատել խուսափող շրջանակները…սա ինչ խայտառակությու՞ն է, իսկական ծաղր մեծ բանաստեղծի ու մեր ազգի հասցեին, ուր են նայում իշխանությունները, ԿԳՄՍ նախարարը և այլն, գրում են նրանք ու պահանջում` շուտ հանեք այդ սոսկալի արձանը, փրկեք մեզ անպատվությունից…
Այ ժողովուրդ, արձան է, էլի: Դրա լավ կամ վատ լինելն ինչո՞վ է խաթարում ձեր կյանքը, վտանգում մեր երկիրը, ի՞նչ մի սարսափելի բան է տեղի ունեցել: Ձեր շուրջը հարյուրավոր անճաշակ, տգեղ արձաններ կան… ավերակ շենքեր, գունաթափ ու անճոռնի ցուցանակներ, մարդկանց խանգարող կրպակներ ու կցակառույցներ, քանդված սալահատակ, բլբլած աստիճաններ… էդ բոլորը չեք նկատում, ինչ որ գյուղում տեղադրված արձանից եք հուզվել…
Դուք անգամ հաշտ եք նրա հետ, որ 7 ամիս անմեղ մարդը մի անորոշ նախադասության համար բանտում է, որ մի հին հարցազրույցի համար, մի մոնտաժված ձայնագրության համար, ուղղակի չկոտրվելու համար սրբազաններ են բանտարկված…որ ձեր երկրի ղեկավարն ասում է` Արցախ վերադարձից չխոսենք, որ ադրբեջանցիները Հայաստան չգան…պատարագի տեքստն է խմբագրում ու ԱԱԾ-ն օգտագործում հոգևորականներին վախեցնելու համար…
Մի արձանն ի՞նչ է, որ այդքան ձեզ հունից հանել է, սար ու ձոր գցել….






Բաց մի թողեք
Որ համայնքում որքան արժե զարդարված տոնածառը
Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ
«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում»