14/12/2025

Բանավեճն ավարտվեց՝ Նիկոլն անձնատուր եղավ․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

«Սեպտեմբերի 22-ին գրել էի Նիկոլին. «Հրապարակիր 2019 թվականի փաստաթուղթը և բանավեճի կարիք չի լինի, որովհետև հրապարակելու պահից քո բանավիճելու ցանկությունը կվերանա ի սպառ և ընդմիշտ»:

Էդպես էլ եղավ. Նիկոլը այլևս բանավիճել չի ցանկանում: Ավելին` իր ամբողջ պրոպագանդան այլևս լռում է 2019 թվականի խաղաղության պլանի մասին: Կարո՞ղ ա, իրենք էլ են հասկացել, ում հետ գործ ունեն»: