«Իշխող թիմում նախատոնական հավաքի են պատրաստվում` դեկտեմբերի 27-ին ԱԺ «Քաղպայմանագրի» ֆրակցիան, կառավարության կուսակցական անդամները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ՔՊ-ական ՏԻՄ ներկայացուցիչները հավաքվելու են Արտաշատում:
«Հրապարակ» թերթը գրում է. Նախնական որոշմամբ՝ հավաքի վայր է ընտրվել Արտաշատի ճանապարհին վերջերս բացված «Ադանա» ռեստորանը: Իսկ թե ինչ բնույթ կունենա հավաքը՝ կլինի միայն տարեվերջյան քեֆ-ուրախություն, թե նաեւ քաղաքական ժողով, այս պահին հայտնի չէ:
Թեպետ իշխանականները չեն բացառում, որ երկուսը մեկում արվի: Չէ՞ որ քաղաքական ժողովների ժամանակ քննարկում են տվյալ պահին ակտուալ հարցեր, ինչն անգամ տոնական հավաքներին հնարավոր չի լինում շրջանցել։






Բաց մի թողեք
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում
Դիլիջանում 7-ամյա տղայի մայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման