Գրել էինք, որ ՔՊ վարչությունը մերժել է նաեւ գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի հայտը` նրան նույնպես չի գրանցել որպես նախընտրական ցուցակի թեկնածու։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պատգամավորի անունը չնայած բազում անգամներ շրջանառվել է աղմկոտ, մասնավորապես թմրանյութերի գործածության պատմությունների մեջ, սակայն ՔՊ վերնախավին առավել զայրացրել է այն, որ Գյումրիում Սարուխանյանն այդպես էլ չկարողացավ մի քանի տարում կուսակցության տարածքային կառույց ձեւավորել, որ միասնական աշխատեն հանուն կուսակցության հաղթանակների։
Մենք գրել էինք, որ ապրիլին տեղի ունեցած Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո կառույցը հերթական անգամ լուծարվել է, այդ ժամանակ կառույցը ղեկավարում էր Կարեն Սարուխանյանը։ Դրանից հետո նոր կառույց դեռ չի ստեղծվել:






Բաց մի թողեք
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում
Դիլիջանում 7-ամյա տղայի մայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման