14/02/2026

Դավիթ Առուշանյանն ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից, ով կփոխարինի նրան

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Ուշագրավ է, որ այսօր նախատեսված էր մարզպետի մեկ տարվա գործունեության մասին հաշվետու ասուլիսը, որտեղ նա պետք է ներկայացներ կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։

Սակայն վերջին պահին մարզպետարանից տեղեկացրին, որ ասուլիսը չի կայանալու, ինչը ևս մեկ ազդակ է պաշտոնանկության վերաբերյալ լուրերի համատեքստում։

Պարզվում է, Դավիթ Առուշանյանն այսօր  անակնկալ զանգ է ստացել Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանից, հրավիրվել է  Երևան, որտեղ Խուդաթյանը նրան հայտնել է վարչապետի որոշման մասին։

Ասում են՝ Խուդաթյանը  մի քանի հարց է ներկայացրել Առուշանյանին, առաջինը նրա խորհրդականին է առնչվել, որի ազատման մասին հրահանգը մոտ մեկ ամիս առաջ վարչապետի անունից խոսնակ Նազելի Բաղդասարյանն է փոխանցել նրան, սակայն մարզպետը չի կատարել վերեւից իջեցված հրահանգը։

Առուշանյանը չի ազատել սկանդալի մեջ հայտնված խորհրդականին, քանի որ  նրա հետ շատ մտերիմ է։ Խուդաթյանն Առուշանյանին ասել է, որ վարչապետի համբերության բաժակը լցվել է հատկապես Յոթ Վերքի պատարագից հետո, որին մարզպետը պատշաճ չէր պատրաստվել` բավարար քանակությամբ մարդ չէր բերել եկեղեցի, ուստի չի արդարացրել վարչապետի հույսերը։

Դավիթ Առուշանյանն այնքան նեղսրտած ու բարկացած է, որ հայտարարել է` ՔՊ կուսակցությունից դուրս գալու որոշման մասին և առաջիկա ընտրություններին իր անունը ցուցակում չներառելու։

Պարզվում է, Շիրակի մարզպետի թեկնածուն Արթիկի քաղաքապետ Անանիկ Ոսկանյանն է, որը վերջին շրջանում վայելում է Նիկոլ Փաշինյանի վստահությունը։

Ուշագրավ է, որ այսօր նախատեսված էր մարզպետիի մեկ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետու ասուլիսը, որի ընթացքում Դավիթ Առուշանյանը պետք է ներկայացներ կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։

Սակայն վերջին պահին մարզպետարանից տեղեկացրին, որ սուլիսը չի կայացել, ինչը ևս  մեկ ազդակ է պաշտոնանկության վերաբերյալ շրջանառվող տեղեկությունների համար։

Ըստ լուրերի` Առուշանյանին շտապ կանչել են Երևան՝ քննարկելու պաշտոնից ազատման հարցը։ Նշենք, որ մարզպետի հետ կապ հաստատել չի հաջողվում, նա չի պատասխանում հեռախոսազանգերին։

Միաժամանակ, ըստ շրջանառվող տեղեկությունների, Դավիթ Առուշանյանի հնարավոր պաշտոնանկությունը կապվում է նրա խորհրդականի հետ կապված աղմկահարույց միջադեպի հետ։

Խոսքը վերաբերում է այն դեպքին, երբ վերջինս, ըստ մամուլի հրապարակումների, ներգրավված է եղել ոստիկանության աշխատակցի ծեծի միջադեպի մեջ։ Այդ դեպքից հետո մարզպետը նրան աշխատանքից չի ազատել։ Ըստ որոշ աղբյուրների՝ հենց այս հանգամանքն է դարձել դժգոհությունների և ներքին քննարկումների պատճառ։