13/02/2026

Շու’տ  ապաքինվիր և շարունակի’ր քո հայրենանվեր գործը. Տեր Վրթանեսի կինը գրառում է արել ու լուսանկարներ հրապարակել

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի կինը՝ Լիանա Պարոնիկյանը, ֆեյսբուքյան իր էջում արխիվային լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել․ 

«Այսօր լրանում է մեր համատեղ կյանքի 22-րդ տարին։ Քսաներկու  տարի՝  սիրո, համբերության, փորձությունների ու միասին հաղթահարած դժվարությունների ճանապարհ։

Շնորհակալ եմ քեզ Տեր Վրթանես Բաղալյան ջան,   սիրող ու հոգատար ամուսին լինելու, մեր ընտանիքի հենասյունը լինելու և մեր չորս երեխաների համար հոգատար ու արժանապատիվ հայր լինելու համար։

Շու’տ  ապաքինվիր և շարունակի’ր քո հայրենանվեր գործը։  Հաստա’տ մնա կարգիդ  և ծառայությանդ մեջ։

Անսահման սիրում եմ քեզ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մայր Աթոռում Տեր Վրթանեսը ինֆարկտ էր ստացել, նրա սիրտը ստենտավորել էին։

 Շուտ ապաքինվիր և շարունակիր քո հայրենանվեր գործը․ Տեր Վրթանեսի կինը գրառում է արել