14/02/2026

Աշխարհն, այո, շուռ է եկել … Էս ի՞նչ քֆուր դարի հասանք…

Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ԷՍ Ո՞ՒՐ ՀԱՍԱՆՔ

Լրագրությունը որպես տեղեկատվության միջոց պարտադրված է չեզոք լինել իր լուսաբանություններում, բայց այլևս պայթել է լրատվության սիրտը։

Հայրենիքի նկատմամբ սերը և երկրի պղտոր հեռանկարը, մոռացության է մատնել մասնագիտական դիրքորորշումը։

Լրագրողը դարձել է երկրի անվտանգության և պայծառ ապագայի համար մղվող անողոք պայքարում ավանգարդային ամենաքաջարի փաղանգը։

Աշխարհն, այո, շուռ է եկել … Էս ի՞նչ քֆուր դարի հասանք…»։