ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ Հանրապետական շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադները հունվարի 27-ի առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ օպերատիվ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին։
«Սիրելի՜ քաղաքացիներ, եկե´ք ավելի զգոն ու զգույշ լինենք հատկապես այս օրերին, երբ եղանակը համառորեն իրենն է անում։
10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային և երևանյան բուժկենտրոններում. հիմա բուժզննման փուլում են, ունենք ծանր դեպքեր:
Եվս մեկ անգամ հորդորում եմ` պահպանեք անվտանգության կանոնները, պարտադիր ամրակապվեք, մինչև 7 տ երեխաների դեպքում`օգտագործեք car seat»:

Բաց մի թողեք
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Ով է ՀՀ անցած ադրբեջանցին. ինչ է սպասվում նրան
Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարար. Լուսանկար