Փետրվարի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 11:30-ի սահմաններում Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ֆորդ» և «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, մեկն էլ տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը վարորդներից մեկի մայրն է։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


Բաց մի թողեք
Երևանում 65-ամյա տղամարդը վայր է ընկել տանիքից ու «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել ԲԿ
Վրաստանի առանց վիզային ռեժիմը մասնակի կասեցվել է
Գյումրիում բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «BMW»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. Լուսանկար