Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների ժամանակ «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորած Սևակ Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ պնդելով, թե իբր այսօր՝ վաղ առավոտից, բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ:
Ըստ նրա՝ տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ:
Խաչատրյանի փոխանցմամբ՝ ձերբակալվել է 5 անձ:
Իրականում ոչ թե բռնաճնշումներ են տեղի ունենում, այլ իրավապահների մոտ հավաստի տեղեկություններ և փաստեր են հայտնվել, ըստ որոնց՝ «Հաղթանակ» դաշինքը ընտրությունների ժամանակ փորձել է տարբեր մեթոդներով ազդել ընտրողների կամքի վրա:
Մեր տեղեկություններով՝ կան ձայնագրություններ: Հարցի առնչությամբ կապ հաստատեցինք ՀՀ քննչական կոմիտե, որտեղից մեզ հայտնեցին, որ հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:
ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է Վաղարշապատի ընտրություններին առնչվող ձայնագրություններ:
«ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ս. Դ.-ն, Ն. Օ.-ն և նույն դաշինքի աջակիցներ Ա. Ա.-ն և Մ. Մ.-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին՝ այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացումը:
Նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):
6 անձ ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար:
Վերջիններիս բնակության հասցեներում և կից օժանդակ շինություններում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Հաղթանակ» դաշինքը ընտրությունների ժամանակ փորձել է տարբեր մեթոդներով ազդել ընտրողների կամքի վրա, իրավապահների մոտ հավաստի տեղեկություններ և փաստեր են հայտնվել,

Բաց մի թողեք
Վենսի այցը նշանակալի քայլ է, արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղի. ԱՄՆ դեսպանատուն
Խոշոր ավտովթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. ԲԿ է տեղափոխվել 6 տուժած. Լուսանկարներ
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ. «Մեր ձևով»