Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 6 տուժած:
Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից՝ նշելով, որ նրանք բոլորն այս պահին գտնվում են հետազոտման փուլում, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:
Վիրավորներին բժշկական կենտրոն են տեղափոխել ՆԳՆ ՓԾ Սպիտակի հրշեջ-փրկարարները:
ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում բախվել են «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։



Բաց մի թողեք
Ինչ է իրականում կատարվում Վաղարշապատում․ Ձայնագրություն
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ. «Մեր ձևով»
Գալյանը առաջադրվել է ՔՊ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար