13/02/2026

Թբիլիսիում բնակվող Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին տեղափոխել Հայաստան

Էստոնիայի ԱԳ նախարարությունը որոշել է Վրաստանում և Հայաստանում ներկայումս հավատարմագրված և Թբիլիսիում բնակվող Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին տեղափոխել Հայաստանի մայրաքաղաք Երևան և դադարեցնել նրա Վրաստանում դեսպանի պարտականությունները։

Այս փոփոխության պատճառը Էստոնիայի և Վրաստանի կառավարության միջև հարաբերությունների սառեցումն է՝ միաժամանակ ամրապնդելով կապերը Հայաստանի հետ։

Փետրվարի 11-ին Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացվել է, որ Վրաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարը Թբիլիսիում իր առաքելությունը կավարտի մարտի 10-ին, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Մինչև նոր դեսպանի նշանակումը, Վրաստանում Էստոնիայի դեսպանությունը կղեկավարի գործերի ժամանակավոր հավատարմատար Գիտա Կալմետը։

Էստոնիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը չի նշել, թե երբ կարող է նշանակվել Վրաստանում նոր դեսպան։