Հայաստանի ազգային պատկերասրահում օրերս բացված «Թանգարանային աշխատանք. բացահայտումներ» ցուցահանդեսը ներկայացնում է վերջին տարիներին պատկերասրահում իրականացված հետազոտական, վերականգնման և որոշարկման աշխատանքի նշանակալի արդյունքները։

Նոր թվային գործիքների և մասնագիտական տքնաջան աշխատանքի շնորհիվ որոշարկվել են ավելի քան երեսուն ցուցանմուշների հեղինակներ և բացահայտվել նախկինում անհայտ գործեր։ Ցուցահանդեսը նաև ընդգծում է Վերականգնման բաժնի առանցքային դերը, որի շնորհիվ իրականացվել են կարևոր հայտնաբերումներ՝ Մարտիրոս Սարյանի 1910 թ․ նորահայտ նատյուրմորտից մինչև պոլսահայ նկարիչ Օհաննես Քյուրքճեանի միակ հայտնի սրբանկարը Հայաստանում։

«Այս բացահայտումները ևս մեկ անգամ ցույց են տալիս Պատկերասրահի՝ որպես գիտական հաստատության կարևորագույն դերը մշակութային ժառանգության պահպանման և ուսումնասիրության գործում»,- նշվում է պատկերասրահի տարածած հաղորդագրության մեջ:


Բաց մի թողեք
«Գևորգը լույս էր, այն մտքով եմ ապրում, որ նա ինձ հետ է, և շարունակում եմ սպասել իրեն». կրտսեր սերժանտ Գևորգ Օթարյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. Լուսանկարներ
Վստահ եմ, որ Տավուշի եկեղեցիներում շուտով նորից հնչելու են սիրելի Սրբազանի աղոթքները
Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ