Գյումրիի փողոցներում իրականացվում է ոստիկանության խիստ հսկողություն։ Ոստիկանները կենտրոնացած են քաղաքի տարբեր հատվածներում և կանգնեցնում են գրեթե յուրաքանչյուր ավտոմեքենա` կատարելով ստուգումներ։
Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ նպատակ ունեն հայտնաբերել զենք-զինամթերք և այլ վտանգավոր նյութեր։ Այս պահին փողոցներով տեղաշարժվելը դժվար է, իսկ բազմաթիվ ավտոմեքենաներ ստիպված են կանգնել հսկողության պատճառով։
Ոստիկանները մեզ պարզաբանում չտրամադրեցին, նշելով միայն, որ «ծառայություն են իրականացնում»։ Մեր աղբյուրների տեղեկություններով՝ հսկողությունը պայմանավորված է երեկ Երևանում` Աջափնյակում գրանցված կրակոցների դեպքից հետո, ՆԳՆ հրամանով որոշվել է մարզերում ևս խիստ վերահսկողություն իրականացնել և ստուգել բոլոր անցորդներին ու ավտոմեքենաները։

Բաց մի թողեք
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը