Արաբական և եվրոպական ցանկացած երկիր Հորմուզի նեղուցում նավագնացության ազատություն կստանա, եթե իր տարածքից արտաքսի ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպաններին: Ինչպես հաղորդել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը, այդ բովանդակությամբ հայտարարություն տարածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:
Նույն օրը, սակայն, արտաքին գործերի նախարար Արաղչին ասել է, որ Իրանը «չի արգելափակել Հորմուզի նեղուցը, նավագնացության հետ կապված դժվարությունները կապված են ԱՄՆ-ի և Իսրայելի ապօրինի հարվածների հետ»:
Մարտի 9-ին կայացել է Թուրքիայի և Իրանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի դեմ հարվածները գնահատել է «ոչ օրինական»: Թուրքիայի նախագահը միաժամանակ անըօգտակար է համարել Իրանի կողմից տարածաշրջանի երկրներին հասվող հարվածները: Իրանի նախագահ Փեզեշքիանը պնդել է, որ իր երկրի տարածքից Թուրքիայի ուղղությամբ հրթիռ չի արձակվել:
Ավելի վաղ Մասուդ Փեզեշքիանը Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում վճռականապես ժխտել է Նախիջևանի օդանավակայանի դեմ դրոնային հարձակմանը իրանական կողմի մասնակցությունը և վստահեցրել, որ անցկացվող հետաքննությունը կպարզի միջադեպի բոլոր հանգամանքները:
Մարտի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկրորդ հայտարարությամբ ծանուցել է, որ արձակված չորս ԱԹՍ-երից մեկը ՀՕՊ ծառայության կողմից խփվել է: Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները կասկածում են Ադրբեջանի հակաօդային պաշտպանության արդյունավետությանը:
Այս ֆոնին մարտի 10-ին հայտնի է դարձել, որ Իլհամ Ալիևի անհատական որոշմամբ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Իրան մարդասիրական օգնություն է ուղարկում: Ըստ պաշտոնական հաղորդագրության, բեռները կտեղափոխվեն ավտոմեքենաներով և կհասցվեն մինչև իրանական Աստարա:
Այն բանից հետո, երբ ընդամենը հինգ օր առաջ Ալիևը Իրանի ղեկավարությանը ամենավերջին բառերով նվաստացնում և սպառնում էր «երկաթե բռունցի» հարվածով, իրանա-ադրբեջանական հարաբերություններում նման կտրուկ տեղաշարժը, երևի, պետք է գնահատել Իրանի շուրջ ընդհանուր իրավիճակի համատեքստում:
Մարտի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և սոցիալական անձնական հարթակում գրառում կատարել, որ Իրանի դեմ պատերազմում բոլոր նպատակներն իրականացված են:
Նա հավանական է տեսել, որ առաջիկայում մարտական գործողությունները կդադարեն: Իրանական կողմը հրադադարին դեմ է և գտնում է, որ պատերազմը պետք է ավարտվի համապարփակ համաձայնությամբ:

Բաց մի թողեք
Գիտենք, թե ինչ ռազմական միջոցներ եք տեղափոխում և որտեղ եք դրանք տեղափոխում․ ԱՄՆ պատերազմի նախարարն Իրանին
Օրբանի սիրելի Բրյուսելի վերլուծական կենտրոնը կարող է փակվել, բայց այն չի վերացել
Մենք պատրաստ ենք Իրանի հետ ռшզմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Նեթանյահու