ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարվա ընթացքում հարստացել է 1,4 միլիարդ դոլարով։ Նրա կարողությունը ներկայումս կազմում է 6,5 միլիարդ դոլար։
Այս մասին հայտնում է Forbes պարբերականը։ Ամերիկացի 700 ամենահարուստ մարդկանց շարքում նա 645-րդն է։
Հիմնական աղբյուրը, որով նրա ունեցվածքը մեծացել է՝ թվարժութային նախագծերն են, որոնք իրականացվում են Թրամփին պատկանող ընկերությունների կողմից։ Նպաստել է Թրամփի հարստացմանը նաեւ Միացյալ Նահանգներում անշարժ գույքի թանկացումը։ 1985 թվականին 10 միլիոն դոլարով գնված Մար-ա-Լագոն ներկայումս արժի ոչ պակաս, քան 560 միլիոն դոլար։

Բաց մի թողեք
Կենտրոնանում է Ուկրաինայի վրա
Նեթանյահուն հակառակվեց Թրամփին․ սարսափելի ժամեր են սպասվում
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի նավթամբարին ու Մոսկվայի նավթավերամշակման գործարանին