«Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատում սկանդալային իրավիճակ է հասունանում։
«Ժողովուրդ» օրաթերթին հենց ներսից պատմեցին, որ պալատի 15 նախկին աշխատակից դիմել են դատարան՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքային իրավունքները և վերադառնալ աշխատանքի։
Դատարան դիմած աշխատակիցները պնդում են, որ աշխատանքից ազատվել են անօրինական կերպով, և դրա համար դիմել են դատարան՝ իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար։ Եվ մինչ մի շարք աշխատակիցներ կորցրել են իրենց աշխատանքը, պալատում շարունակում է աշխատել կենսաթոշակային տարիքի Ծովինար Բադիրյանը, որը ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանի մայրն է։
Ստացվում է բավականին հակասական պատկեր․ մի կողմից՝ աշխատանքից ազատվում են այն աշխատակիցները, որոնք դեռևս կենսաթոշակային տարիքի չեն և կարող են շարունակել աշխատել, մյուս կողմից՝ համակարգում շարունակում են պաշտոնավարել մարդիկ, որոնք արդեն անցել են այդ տարիքային շեմը»։


Բաց մի թողեք
Ադրբեջանցիների մեջ էլ լավ մարդիկ կան, ես չեմ ուզում, որ էլ սեւազգեստ մայրեր լինեն. Լուսանկար
Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին
ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը