Վաղը` մարտի 13-ին, ժամը 15-ին Հակակոռուպցիոն դատարանը քննելու է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը:
«Մեր ձեւով» շարժումը որոշել է օգտագործել այս առիթը եւ Երեւանում առավոտից մի շարք ակցիաներ իրականացնել, իսկ կեսօրից հետո մեծ բազմություն հավաքել դատարանի մոտ` Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում:
Սա նաեւ, ըստ ամենայնի, փողոցային պայքարի մեկնարկ տալու փորձ կլինի, որովհետեւ ընդդիմությունը հասկանում է, որ ընտրություններից առաջ հարկավոր է փողոցն ակտիվացնել:
Որովհետեւ ակտիվ փողոցը նաեւ ակտիվ հասարակություն է նշանակում եւ ընտրությունների ակտիվ մասնակցություն, իսկ ընդդիմության միակ հույսն այն է, որ հնարավորինս շատ մարդ գնա ընտրության:
Անգամ հաշվարկներ կան, որ եթե հունիսի 7-ին մեկուկես միլիոնի չափ մարդ մասնակցի ընտրություններին, ՔՊ-ի վերընտրվելու շանսերը կտրուկ փոքրանում են: Ակտիվ փողոցը նաեւ նշանակում է, որ երկրում կա դժգոհություն եւ մարդիկ համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ:
Ակտիվ փողոցը նաեւ ազդակ է` ուղղված միջազգային հանրությանը, որ Փաշինյանն ու իր թիմը չեն վայելում հայ հասարակության մեծամասնության համակրանքը եւ անկախ օտար ուժերի աջակցությունից` ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ով պետք է լինի հաջորդ իշխանությունը երկրում:

Բաց մի թողեք
Հրազդան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած. Լուսանկար
Որ դեպքում կարող է մերժվել քաղաքական ուժի գրանցումը
«Սամվել, վարչապետ» վանկարկումների ներքո դատական նիստ է ընթանում Հակակոռուպցիոն դատարանում, դրսում բերման ենթարկումներ