G7-ի առաջնորդների վիրտուալ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրանց ասել է, որ Իրանը պատրաստվում է հայտարարել հանձնվելու մասին, գրել է Axios-ը՝ հղում անելով սա իմացել է զրույցին ծանոթ պաշտոնյաներից։
G7-ի առաջնորդների վիրտուալ հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ մարտի 11-ին։ Հանդիպումից քսանչորս ժամ անց Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հրապարակել է իր առաջին հայտարարությունը, որով խոստացել է շարունակել պատերազմը։
Հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը պարծեցել է «Էպիկ ցասում» գործողության արդյունքներով՝ հայտարարելով, որ «բուժել է մեզ բոլորիս սպառնացող քաղցկեղը»։
Սպիտակ տան ղեկավարը պնդել է, որ Իրանը պատրաստվում է հանձնվել, բայց դա չի արել, քանի որ «Թեհրանում չի մնացել ոչ մի կենդանի պաշտոնյա, որը կունենար նման որոշում կայացնելու լիազորություն»։
***
Իրաքի արևմուտքում վթարի ենթարկված ամերիկյան «KC-135» տանկերի վեց անդամներից չորսը զոհվել են, հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Որոնողական-փրկարարական գործողությունը շարունակվում է։
Մարտի 12-ի երեկոյան երկու KC-135 տանկերներ բախվել են օդում՝ արևմտյան Իրաքի օդային տարածքում։ Ինքնաթիռներից մեկը արտակարգ վայրէջք է կատարել Իսրայելում՝ պոչի հատվածում լուրջ վնասվածքներով։

Բաց մի թողեք
Ֆրանսիան խոստանում է իրականացնել անվտանգության «լայնածավալ» գործողություն՝ ներգրավելով զինված ուժերին՝ կապված հանգստյան օրերին սպասվող բողոքի ցույցերի հետ
Փարիզում թալանված խանութի տերը՝ հարձակման զոհ. «10 տարվա աշխատանքս ավերված է, երեք օր է՝ չեմ քնել»
Խոստովանեց՝ Թուրքիան առաջվանը չէ