24/03/2026

EU – Armenia

Ինչ է ասել Արթուր Խաչատրյանը ԵԽ-ում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է իր խոսքը Եվրոպայի խորհրդում՝ ԵՄ – ՀՀ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նիստում։

Խաչատրյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Հայաստանի անկախության վերաբերյալ։

«Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ն անկախություն ստացավ ոչ թե որովհետև ընդունեց Անկախության հռչակագիրը, ոչ թե որովհետև ամբողջ ժողովուրդը գնաց ընտրատեղամասեր և քվեարկեց անկախության օգտին, այլ երբ ՀՀ-ն միացավ Անկախ պետությունների համագործակցությանը՝ Ալմաթայի հռչակագիրը ստորագրելով և վավերացնելով Բելովեժյան արձանագրությունը։ Այսինքն՝ եթե չլիներ Անկախ պետությունների համագործակցությունը, ՀՀ-ն անկախություն չէր ունենալու»,- նշել է նա:

Խաչատրյանը ԵԽ-ում նաև անդրադարձել է արցախցիների վերադարձի իրավունքին:

Խոսել է նաև խաղաղության մասին և պնդել, որ չի կարող լինել խաղաղություն, երբ օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են: