ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային 6-րդ խցում ազատազրկված անձը սավանով կախվել է։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 20-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում։
«Խցակիցները նկատել են, որ տղամարդը սավանով իրեն կախել է։ Նրանք կարողացել են շատ արագ կտրել սավանը և փրկել նրա կյանքը։ ՔԿՀ ծառայության աշխատակիցները ահազանգել են շտապօգնություն ու նրան տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն»,- գրել է կայքը։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Ըստ պարբերականի՝ ինքնասպանության փորձ կատարողը Թ. Թորոսյանն է, որը առողջական խնդիրներ է ունեցել։

Բաց մի թողեք
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ. Լուսանկար
Վթար Վանաձորում, բախվել են «Opel» և «Ford Transit». Լուսանկար
Ահազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա Ղահրամանյան