«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, այսօր այցելել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի արվեստանոց:
Հանդիպումը տեղի է ունեցել վարպետի հրավերով՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում, հայտնում են Իմ քայլը հիմնադրամից:
Այցի ընթացքում Լևոն Թոքմաջյանը հյուրերին է ներկայացրել իր վերջին ստեղծագործական աշխատանքները և անդրադարձել իր մասնագիտական հարուստ ուղուն՝ կիսվելով տարբեր տարիների ստեղծագործական գործունեության ուշագրավ դրվագներով:
Քանդակագործը դեռ որոշ ժամանակ առաջ պատկերել էր Աննա Հակոբյանին՝ հիմնվելով հեռակա տպավորությունների վրա, սակայն անմիջական շփման և անձամբ ճանաչելու արդյունքում ցանկություն է հայտնել ևս մեկ անգամ նրան վրձնել հենց արվեստանոցի ստեղծագործական միջավայրում:
Այդ նպատակով տիկին Հակոբյանը հանդես է եկել բնորդուհու դերում:
Հանդիպման առանցքային թեմաներից է եղել նաև վերջին շրջանում Պարույր Սևակի քանդակի շուրջ ծավալված հանրային քննարկումներն ու հնչած քննադատությունները: Լևոն Թոքմաջյանը ներկայացրել է իր դիրքորոշումն ու մասնագիտական մոտեցումները տվյալ հարցի վերաբերյալ:
Զրույցի ընթացքում քանդակագործը կիսվել է նաև իր ապագա ստեղծագործական մտահղացումներով։
Հանդիպման վերջում վարպետն իր հեղինակային գիրքը մակագրեց և նվիրեց տիկին Հակոբյանին:


Բաց մի թողեք
«Բոլորին դեմ եմ»-ը ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին տասնյակը. Լուսանկար
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին. Բայրամով
Ձեր իսկ թիմի ներսում կա հստակ գիտակցում, որ ձեր իսկ օրոք Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում. Արեգա Հովսեփյանը՝ Մարիա Կարապետյանին