ՔՊ նախընտրական ցուցակի պատվավոր 50-յակում տեղ զբաղեցրած Արաքսյա Վարդանյանը, պարզվում է, ոչ վաղ անցյալում եղել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիմակիցը եւ 2021 թ. ընտրություններին մասնակցել է Ազատական կուսակցության ցուցակով։
«Հրապարակ» թերթը գրել է․ Վարդանյանը, որն այժմ ՔՊ կուսակցության գրասենյակում է աշխատում եւ դրա շնորհիվ է մեծ թվով ձայներ ստացել ներկուսակցական ընտրություններում, 2021 թ. ընտրություններից առաջ Փաշինյանի դեմ կոշտ գրառումներ է արել։
Օրինակ, ընտրություններից 2 օր առաջ նա գրել է, որ կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ եւ կարող ենք «ծնկի գալ թույլ ու տկար ոտքերով», ու կոչ է արել ընտրել իր կուսակցությանը։
Ի դեպ, ՔՊ-ում նրան լավ աչքով չեն նայում, ինչպես մյուս ճամբարափոխներին, հատկապես՝ կուսակցության հնաբնակները, որոնցից շատերն այսօր ստվերում են մնացել։


Բաց մի թողեք
ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. Լուսանկար
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ 5 մեղադրյալներն ազատության մեջ են. Լուսանկար
Ինչ ունեցվածք ունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը. Լուսանկար