Սուրբ Աթոռի խոսնակ Անտոնիո Սպադարոն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հռոմի պապ Լևոն XIV-ի հասցեին քննադատությանը՝ այն անվանելով անզորության նշան։
«Թրամփը չի բանավիճում Լևոն XIV-սի հետ. նա աղաչում է նրան վերադառնալ այն լեզվին, որով կարող է գերիշխել։ Սակայն Հռոմի պապը խոսում է այլ լեզվով, որը չի կարող տրվել իշխանության, անվտանգության և ազգային շահերի քերականությանը», – գրել է Սպադարոն X սոցիալական ցանցում։
Նա ընդգծել է, որ Թրամփի քննադատությունը «անզորության խոստովանություն» է։ «Չկարողանալով ճանաչել այս ձայնը, իշխանությունները փորձում են այն ապալեգիտիմացնել», – ընդգծել է նա։
Երկուշաբթի օրը ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «չի հիանում» պապով, և որ Լևոն XIV-ը թույլ է «հանցավորության, արտաքին քաղաքականության մեջ»։ «Ես չեմ ուզում, որ Հռոմի պապը մտածի, որ Իրանի համար նորմալ է միջուկային զենք ունենալը», – նշել էր նա «Truth Social» սոցիալական ցանցում։

Բաց մի թողեք
Առաջին անգամ հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ
Ստամբուլի բանտարկված քաղաքապետ. Մի՛ վարվեք Թուրքիայի հետ ինչպես Ռուսաստանի և Չինաստանի