Իրանը բացառել է հարստացված ուրանը ԱՄՆ տարածք տեղափոխելու հնարավորությունը՝ ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի համապատասխան հայտարարություններից հետո։
Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ նյութեր մատակարարելու հարցը երբևէ չի դիտարկվել։ Նա նշել է, որ Իրանի հողը սուրբ է, ինչպես և իսլամական հանրապետության տարածքում գտնվող հարստացված ուրանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը և Իրանը միասին իրականացնելու են հարստացված ուրանի դուրսբերումը իրանական տարածքից։

Բաց մի թողեք
Ղազախստանն «ատա՞մ» է ցույց տալիս Մոսկվային․ Պուտինի արձագանքը
Աշխատանքային խումբը. Քանի՞ դեր կարող է ունենալ մեկ անձը
Վրաստանի հարցադրումը պարզ է, ի՞նչ է պատասխանել ԱՄՆ-ը, հայտնի չէ