Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների հեռանկարների շուրջ «խոսակցություն է հասունացել»։
Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող պանելային քննարկման ժամանակ։
«Էներգետիկ գերիշխանության խնդիրը (ԱՄՆ-ի կողմից – խմբ.) դրված է։ Կարծում եմ՝ մեզ մոտ հասունացել է այնպիսի խոսակցություն, թե ինչպես են ամերիկացիները տեսնում մեր տնտեսական հարաբերությունների ապագան», — ասել է նա։
ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք երկրների միջև դեռևս պահպանվում են «շատ մեծ թվով տարաձայնություններ»։

Բաց մի թողեք
Լուկաշենկոն այլևս հայկական կոնյակ չի խմում
Չոռնի՝ Գագիկ Բեգլարյանի սեփականությունն ու իշխանությունը
«Դու տղամա՞րդ ես, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովին է մեջբերել Փաշինյանին արձագանքելիս