Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․
«Արցախն այսօր հայաթափված է։ Մեր տասնամյակների պայքարը վերածվել է աղետի, ու բոլորը՝ թե՛ «նախկինները», թե՛ «ներկաները», մեղավորներ են փնտրում։ Քաղաքական դաշտում արդարանալու կամ մեղադրելու համար վկայակոչում են հազար ու մի թուղթ, բայց կա մի փատաթուղթ, որը սահուն կերպով շրջանցում են բոլորը։ Եվ դա 1994թ. մայիսի 17-ի համաձայնագիրն է։
Այն ապացույց է, որ մենք հաղթել էինք և Ադրբեջանին կապիտուլյացիա էինք պարտադրում։ Մեզ պակասում էր ընդամենը 5000 արկ և 4 բնակավայրի՝ Չայլուի, Լենինավանի, Մարաղայի ու Միրբաշիրի ազատագրում, որպեսզի Ադրբեջանը ստորագրեր մեր թելադրած պայմանները և Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվեր մեկընդմիշտ (Վ․ Կազիմիրովն իր հուշերում պարզ նկարագրում է ողջ այս գործընթացը)։
«Նախկինները» շրջանցում են, որովհետև այն իրենց ամենամեծ ռազմաքաղաքական սխալի ու կիսատ թողած հաղթանակի ապացույցն է։ Սա փաստում է, որ նրանք ունեին հնարավորություն ամրագրելու մեր հաղթանակը, բայց նախընտրեցին քաղաքական առևտուրն ու անորոշ «ստատուս-քվոն»։
«Ներկաները» շրջանցում են, որովհետև այս փաստաթուղթը քանդում է նրանց քարոզչական թեզը։ Նրանք փորձում են համոզել, թե Լեռնային Ղարաբաղը երբեք մերը չի եղել կամ մենք հաղթելու շանս չենք ունեցել։ Այս փաստաթուղթը բացահատում է բոլոր ստերը, որոնցով այսօր կերակրում են հանրությանը․ մենք ոչ միայն հաղթել էինք, այլև թելադրող էինք։
Հրապարակում եմ 1994թ. մայիսի 17-ի համաձայնագիրը: Կարդացե՛ք և տեսե՛ք, թե ինչպես են մսխվել մեր հաղթանակները։
Սա՛ է իրականությունը»։

Բաց մի թողեք
Օրբանի ոճով վետոները խաթարում են ԵՄ ժողովրդավարությունը. Կայա Կալաս
Կարիք կա՞ վերծանելու, թե ինչու է աղմկում Զախարովան ԵՄ նոր քաղաքացիական առաքելության դեմ․ Մարգարյան
Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից