Երևանում Թուրքիայի դրոշը վառելու կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, որով Բաքուն Հայաստանի իշխանություններից պահանջում էր «կազմակերպիչների պատասխանատվության ենթարկել», հայաստանյան ընդդիմադր դաշտում և փորձագիտական որոշակի շրջանակներում, բնականաբար, բուռն արձագանքների, քննարկումների և եզրակացությունների տեղիք է տվել:
Այդ շարքի ամենաուշագրավ դիտարկումն այն էր, որ Թուրքիան «Հայաստանը չի դիտարկում իր քաշին համապատասխան երկիր և նրա հետ հարաբերությունները վերապահել է Ադրբեջանին»:
Բաքվի իշխանական minval politika-ն արձանագրել է, որ թուրքական մամուլը Երեւանում Թուրքիայի դրոշի «անարգմանը» չի անդրադարձել: Լրատվամիջոցը «համեստություն է արել», թուրքական մամուլը «դրոշավառությանը» չի անդրադարձել, որովհետև Թուրքիայի ԱԳՆ-ն, ի տարբերություն Ադրբեջանի, պաշտոնական հայտարարություն չի արել:
Իսկ ինչո՞ւ չի արել, կարելի է ենթադրել ադրբեջանական լրատվամիջոցի դիտարկումից, ըստ որի՝ Թուրքիայում, «երևի որոշակի խմբեր փորձում են հայ-ադրբեջանական հարաբերությունները հայ-թուրքականից առանձնացնել»:
Փորձագիտական տեսակետ է հնչել, որ խոսելով հայ-թուրքական հարաբերություններին Ադրբեջանի խոչընդոտելու մասին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «հանրային կարծիքը մանիպուլացնում» է:
Բաքվի իշխանական լրատվամիջոցի վերոհիշյալ դիտարկումը վկայում է, որ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը ճիշտ է: Ավելին, կարելի է արձանագրել, որ Թուրքիայի իշխող վերնախավը մտահոգություններ ունի, և թուրք – ադրբեջանական հարաբերություններն ամենեւին էլ «անամպ» չեն:
Ադրբեջանի ԱԳՆ-ն, ըստ այդմ, ոչ այնքան Հայաստանի «դեմ պահանջ է դրել», որքան որ «ստուգել» է Թուրքիայի դիրքորոշումը: Առ այս պահը Անկարան Բաքվի «ուղղորդմանը» չի ենթարկվել: Թուրքիայի պետական արարողակարգում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
Ինչպես միշտ՝ նախագահը ուղերձով դիմել է Թուրքիայի հայ համայնքին, ընդգծել համերաշխության և խաղաղ համակեցության կարեւորությունը: Դա, անշուշտ, պատմա-քաղաքական իրողության խեղաթյուրում է, բայց Ադրբեջանի սադրանքի ֆոնին Անկարայի զսպվածությունը «ինչ-որ բան ասում» է:
Չափազանց կարևոր է, որ Ադրբեջանը փաստորեն թուրքական «դրոշի վրա վառվեց», ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի հետ խաղաղությունը ինստիտուցիոնալացնելու հարցում Բաքուն առնվազն «վերապահումներ ունի»:
Դա ավելի անհանգստացնող է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Մանավանդ որ, դատելով ադրբեջանական իշխանամետ մամուլի հրապարակումներից, այդ դիրքորոշումը կապվում է Հայաստանում «ռևանշիստական ուժերի զանգվածային ակտիվացման հետ»:

Բաց մի թողեք
Հայերի սպանությունը և բռնատեղահանությունը չէր հիշի, եթե Հայաստանում նախընտրական շրջան չլիներ
Նաթանյահուն կհաշտվի՞ Սիրիայի օդային տարածքը կորցնելու և թուրքական սպառնալիքի ներկայության հետ
Ինչո՞ւ հատկապես Ռոբերտ Քոչարյանին են հորդորում դուրս գալ ընտրապայքարից