Հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ տվյալը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն իրացրել են ապրիլի 22-ին։
Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, ժամը 10:45-ին Ստեփանավանի բնակիչ 46-ամյա տղամարդը հայտնաբերվել է Երևանի Մարգարյան փողոցում և տեղափոխվել մարզային վարչություն։ 2024 թվականի սեպտեմբերից նա հետախուզվում էր խոշոր չափերով ավազակության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։


Բաց մի թողեք
Ադոնցի փողոցում գործող «Inotek» խանութի դուռը կոտրել են ու հափշտակել մի քանի միլիոն դրամ
«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքը
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության և այլ հանգամանքներ․ 3 անձ կալանավորվել է