Կոլումբիայի կառավարությունը զգուշացրել է, որ մաֆիան մտադիր է սպանել նախագահական առաջիկա ընտրություններում ընդդիմության կողմից առաջադրված Պալոմա Վալենսիային։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Համաձայն հաղորդման, Կոլումբիայի Պաշտպանության, ՆԳ նախարարները եւ Ազգային ոստիկանության ղեկավարը տեղեկացրել են, որ թմրավաճառությամբ եւ ահաբեկչությամբ զբաղվող մաֆիոզական խումբը գլխագին է նշանակել նրա համար։
Իշխանությունները թույլ են տվել, որ վերջինս այդ մասին տեղեկությունը հանրայնացնի։ Գլխագինը կազմել է 5 հարյուր հազար ամերիկյան դոլար կամ 2 միլիարդ կոլումբիական պեսո։ Ընթանում է քննություն եւ դրա համար նա այլ մանրամասներ չի բարձրաձայնել։
Պալոմա Վալենսիան առաջադրված է որպես նախագահի թեկնածու Դեմոկրատական կենտրոն աջամետ կուսակցությունների դաշինքի կողմից։ Նախագահական ընտրությունները Լատինա-Ամերիկյան այդ երկրում տեղի են ունենալու մայիսի 31-ին։


Բաց մի թողեք
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ
Իսրայելը կշարունակի գործողությունները Լիբանանում | ԱՄՆ-ն կվերսկսի պատերազմը, եթե Իրանի հետ վերջնական համաձայնություն չլինի
Հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացնում Ժնևում՝ G7-ի դեմ