«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից այսպես են արձագանքել Արթուր Ավանեսյանի երկամսյա կալանքի մասին դատարանի որոշմանը։ Չկա փաստարկ, որ նա կաշառք չի առաջարկել։ Առկա է մերկապարանոց քարոզչություն, որ, ցավոք, հանրության որոշ խավերի կողմից առնվազն ընկալման է արժանանում։
Մինչդեռ Արթուր Ավանեսյանը հարյուր հազար արցախցիների հետ 2023թ․ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի առաջին օրերին անցել է Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետով։ Եվ եթե Ալիևը նրան կալանավորելու մտադրություն ունենար, ապա Արթուր Ավանեսյանը կարժանանար Լեւոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի ճակատագրին։
Լրատվամիջոցներից մեկը գրել է, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ալիեւը «իր ընկեր Փաշինյանին նվեր կանի, տասնմեկ գերիներ ազատ կարձակվեն», բայց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կման Բաքվում։ «Չէ՞ որ նրանց վերադարձը կարող էր Հայաստանում ներքաղաքական մթնոլորտ փոխել և մեր ժողովրդի կոտրված ոգին բարձրացնել»։
Մի կողմ թողնենք ընդդիմությանը աջակցող լրատվամիջոցի խոստովանությունը, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանին և օլիգարխ Գագիկ Ծառուկյանին չի հաջողվել ներքաղաքական իրավիճակ փոխել և «մեր ժողովրդի կոտրված ոգին բարձրացնել» և փորձենք հասկանալ, թե Արցախի երեք նախկին նախագահները և նախկին պետական նախարարը Երևանում ի՞նչ «ընդունելության» կարժանանային հենց բռնտեղահանված արցախցիների կողմից։
Ինչ վերաբերում է նարատիվին, թե իբր Իլհամ Ալիևը «աջակցում է Նիկոլ Փաշինյանին», ապա Բաքվի իշխանական մամուլի վերջին օրերի հրապարակումները, ադրբեջանցի տասնյակ նախկին պաշտոնյաների և փորձագետների հարցազրույցները, սոցցանցային գրառումները հակառակն են վկայում։ Ակնհայտ է դառնում, որ ընտրություններում ընդդիմության հաղթանակը Ալիևի համար մեծ նվեր կլիներ։
Երևանում Եվրապայի ժողովրդարական համայնքի, Հայաստան-ԵՄ գագաթաժողովին ընդառաջ minval politika-ն թիրախավորել է Եվրախորհրդարանին, Եվրամիությանը մեղադրել «տարածաշրջանում խաղաղության հաստատման դեմ հիբրիդային հարձակումներ ծրագրավորելու» մեջ և ամփոփել, որ «Ադրբեջանը ցանկացած զարգացումների պատրաստ է, իսկ Հայաստանի համար նոր էսկալացիան ավելի ծանր հետեւանքներ կունենա»։
Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը, Հայաստանի եվրաինտեգրացիայի հեռանկարին դեմ է նաև ընդդիմությունը։ Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցի վերլուծականի և հայաստանյան ընդդիմության խոսույթի համադրմամբ «ո՞ւմ է Հայաստանում օգնում Իլհամ Ալիևը» հարցադրումը բոլորովին էլ հռետորական չէ։

Բաց մի թողեք
Ուկրաինայի դեմ պատերազմի մեկ ժամն արժենում է 22 միլիոն դոլար
Թոֆիգ Զուլֆուգարովը «սպառնում է, որպեսզի օգնի Փաշինյանին», ոչ ոք չի չեղարկել
Մոսկվայի «մտադրության» գործնականացումը պայմանավորվում է Իրանի դիմադրողականության հեռանկարով