ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքից Ազգային ժողովի պատգամավորության երկրորդ թեկնածու Իշխան Սաղաթելյանը ուրախ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ը մի քանի անգամ հայտարարել են, որ դեմ են «սահմանադրությունից անկախության Հռչակագրի դուրսբերմանը» և ընդհանրացնում, «91 թվականին մենք ճիշտ էինք, որ պնդում էինք ներառնել»։
Հայաստանի անկախության Հռչակագիրը ընդունվել է 1990 թ․-ին, սահմանադրությունը՝ 1995-ին։ Իշխան Սաղաթելյանի նշած «91 թվականին» Հայաստանում անցկացվել է ԽՍՀՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվե, որին, ի դեպ, Լեռնային Ղարաբաղը չի մասնակցել։
Սահմանադրության նախաբանում անկախության Հռչակագրին հղում անել-չանելու շուրջ Գերագույն խորհրդում բանավեճ ծավալվել է սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշման քննարկումներում։
Որտեղի՞ց է Իշխան Սաղաթելյանի մոտ ամուր տպավորվել, որ Հայաստանը «91 թ․-ին սահմանադրություն է ընդունել» և դեռ Դաշնակցության պնդմամբ էլ նախաբանում «անկախության Հռչակագիրը ներառնվել» է։ Ըստ երևույթին, նա նկատի է ունենում անկախության Հռչակագրի նախագծի շուրջ բուռն քննարկումները։
Բայց նախ դրանք ծավալվել են 1990 թ․ օգոստոսի առաջին օրերին, երկրորդ՝ Դաշնակցությունը այդ ժամանակ Գերագույն խորհրդում առանձին խմբակցություն չուներ, երրորդ՝ վեճը ծավալվել էր Հռչակագրում ՀԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին որոշմանը հղում անել-չանելու շուրջ։
Իշխան Սաղաթելյանը ակնարկում է, որ 1990 և 1995 թվականների քննարկումներում «Դաշնակցությունը ճիշտ էր, Լևոնը՝ սխալ» և առաջադրում է խնդիր՝ միասնաբար թույլ չտալ, որ Փաշինյանը «Ադրբեջանի պահանջով հրաժարվի անկախության Հռչակագրից կամ Ադրբեջանի պահանջով փոխի մեր սահմանադրությունը»։
«Ամենամեծ ցանկության դեպքում» անգամ Փաշինյանը չի կարող հրաժարվել անկախության Հռչակագրից, իսկ սահմանադրության փոփոխության համար պահանջվում է անցկացնել հանրաքվե։ Ովքեր դեմ են, պետք է կարողանան քաղաքացիների մեծամասնությանը համոզել, որ «Արցախը Հայաստան է և վերջ» դրույթը պետք է սահմանադրության նախաբանում անխաթար պահպանվի։
Փաշինյանը քաղաքացուն ասում է, որ Հայաստանը ղարաբաղյան շարժում չի վերսկսելու։ Ընդդիմությունը, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքը պնդում է, որ «Արցախի էջը փակված չէ, ոչ ոք չի կարող փակել»։ Որոշումը քաղաքացունն է։

Բաց մի թողեք
Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է
Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին»