Երեկ՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Դարբնիկ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել են 65-ամյա Հարություն Յ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արա Զ․-ի վարած բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից Արա Զ․-ի վիճակը գնահատվել է ծանր:
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Բաց մի թողեք
Պահանջում եմ անհապաղ հերքում․ Նարեկ Կարապետյանի փաստաբանը՝ քննչական կոմիտեին
Լավ, քանի՞ անգամ կարելի է մարդկանց նույն պրոդուկտը վաճառել. Մարուքյանը՝ Փաշինյանին
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն աղքատացե՞լ է