06/05/2026

EU – Armenia

Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Հայաստանի դեսպանին

Մայիսի 5-ին Բելառուսի ԱԳՆ է կանչվել Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը:

Այս մասին ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Հայ դիվանագետին հայտնվել է վճռական բողոք և հանձնվել է համապատասխան նոտա՝ կապված հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողությունների հետ», – նշվում է Բելառուսի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Բելառուսական կողմը նոտան հանձնելիս հայտարարել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Բելառուսի մասին «նախընտրական պոպուլիզմ» են և Հայաստանի ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ։

Ալեն Սիմոնյանը օրեր առաջ հայտարարել էր, որ «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։