Միացյալ Նահանգները չէին կարողանա թաքցնել այլմոլորակայինների կամ ոչ երկրային քաղաքակրթությունների գոյության կամ ոչ երկրային ծագման թռչող օբյեկտի առկայության փաստը, քանի որ ամերիկյան կառավարությունը շատ վատ է աշխատում գաղտնի տեղեկությունների հետ։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման։
«Ասեմ նրանց համար, ովքեր դեռ մտածում են, թե գետնի տակ կան կանաչավուն փոքրիկ մարդուկներ։ Երբ նախագահ ես դառնում, հասկանում ես, որ կառավարությունը սարսափելի վատ է կարողանում գաղտնիք պահել»,- ասել է նախկին նախագահ Օբաման՝ CBS News-ի հետ զրույցում։
Ըստ նրա, եթե գոյություն ունենային այլմորոկայաիններ եւ դրանք այն վայրերում իրենց ցույց տային, որոնք ամերիկյան տարածքներ են, ապա անկասկած հասարակությունն այդ մասին իմացած կլիներ որեւէ ձեւով։ Օբաման նաեւ ասել է, որ հավատում է արտաերկրային քաղաքակրթությունների գոյությանը։
Նա նաեւ կատակել է, որ կկարողանար դառնալ լավ դեսպան Երկիր մոլորակի մարդկության եւ այդ այլոմոլորոկայինների միջեւ։

Բաց մի թողեք
Կրեմլի եղած – չեղածը․ հրապարակել է Մայիսի 9-ի կապակցությամբ Մոսկվա ժամանող օտարերկրյա առաջնորդների ցանկը
Ահա, թե ինչ է գրել Ջեֆրի Էպշտեյնը ինքնասպանությունից առաջ
Մոսկվայում համացանցը կանջատեն