Հայաստանում քաղաքական և հանրային գործիչները «համաշխարհային նոու-հաու» են որակել տարածված ձայնագրությունը, որտեղ ենթադրաբար «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցը տեղեկացնում է, որ «գողական աշխարհը բ…ի տղա է կարգել ՔՊ-ի օգտին քվեարկողներին»։
2022թ․ փետրվարի սկզբին, երբ հայտնի դարձավ, որ Արցախի Ազգային ժողովը պատրաստվում է քննարկել և ընդունել «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը, հեռախոսազրույց ունեցա Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ։ Նրա ինքնությունը չեմ բացահայտում, քանի որ ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։
Ներկայացնելով այդ քայլի վտանգավորությունը, վերջում հարկադրված էի արդեն բաց ասել, որ «Ադրբեջանը Լաչինը փակելու» է։ Նա բոլոր փաստարկների և եզրակացության հետ լիակատար համաձայնություն հայտնեց, բայց և խոստովանեց, որ ոչինչ անել չի կարող։ Հարցիս, թե ինչո՞ւ, հետևեց այս պատասխանեց․ «Մայրականով «քֆուր է դրված»՝ ով կողմ չքվեարկի»։
Նույնը ասացին նաև խորհրդարանական երկու ազդեցիկ՝ «Ազատ հայրենիք» և «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավորները, երբ փորձում էի համոզել, որ ամեն րոպե ռազմական ներխուժման և շրջափակման սպառնալիքի տակ գտնվելով՝ նման օրենքի ընդունումը պարզապես նվեր է Ադրբեջանին։
Օրենքն, ինչպես և «գողականով սահմանված» էր, ընդունվեց։ Երկու ամիս հետո նույն կարգով Արցախի Ազգային ժողովը մերժեց կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու և հայ բնակչության անվտանգության ու իրավունքների երաշխիքները քննարկելու առաջարկությունը։
«Մայրականով քֆուրը» ավելի վաղ դրվել է Արայիկ Հարությունյանի վրա․ 2021թ․ մայիսին Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ, «Արդարություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունները հրապարակային հայտարարությամբ նրան արգելել են համագործակցել Նիկոլ Փաշինյանի և ՔՊ կուսակցության հետ։
Արդեն 2023թ․ -ին «քֆուր» է դրվել Սամվել Բաբայանի հետ համագործակցության վրա, ձևավորվել է «կոնսենսուս-մինսուս Սամվել Բաբայան» մթնոլորտ, նա է «նիկոլական նշանակվել»։ Հետևանքները հիմնականում հայտնի են։
Պարզ չէ, թե ո՞վ է «քֆուրով» քաղաքականության կնքահայրը է և թե արդյոք Հայաստանի իշխանությունները տեղյակ չէի՞ն, որ Ստեփանակերտում որոշումները ոչ թե ֆորմալ իշխանությունները, կոնկրետ՝ Արայիկ Հարությունյանն է կայացնում, այլ՝ «քֆուրով» քաղաքականության ադեպտները։

Բաց մի թողեք
«Կզզցնելն ու շինելը»՝ բարձր պաշտպանության ներքո՞․ բաց նամակ նախարարին՝ մի՛ աղավաղեք ՄԻԵԴ «ոսկե կանոնը»
IODA-ի հայացքը․ Ժողովրդավարությունը Հայաստանում՝ հունիսի 22 – 28 ժամանակահատվածում
Վերջին օրերի իրադարձությունները վկայում են մի քանի սպասվող իրադարձությունների մասին․ քաղաքագետ