Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հիմնադրած, այժմ նրա կնոջը՝ Գայանե Ավետիսյանին պատկանող «Սոճենի» ընկերությունը ոչ միայն պարբերաբար մասնակցում է համայնքային գնումներին, միլիոնների հասնող պայմանագրեր կնքում համայնքապետարանի հետ, այլ նաեւ մասնակցում է հողերի աճուրդներին:
Հրապարակ թերթը գրել է․ Ստեփանավանի համայնքապետարանը հայտարարել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք, որը կայացել է ապրիլի 14-ին: Աճուրդի մասնակցության հայտ է ներկայացրել «Սոճենի» ՍՊԸ-ն եւ Ստեփանավան քաղաքի Գ․ Նժդեհի փողոց, 19/2 հողամաս հասցեում գտնվող, 06-007-0086-0228 կադաստրային ծածկագրի 0.00302 հա մակերեսով, 600 հազար դրամ մեկնարկային արժեքով թիվ 11 լոտի հաղթող է ճանաչվել։

Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվում, որ համայնքապետարանի հայտարարած գնումներին պարբերաբար մասնակցում եւ շահում է իր կնոջը պատկանող ընկերությունը, բացի դա, հողամասերի աճուրդ-վաճառքի միակ մասնակիցն է դառնում։ «Հենց տվյալ ընկերության կողքի հողամասն է, որն օրինական աճուրդի է դրվել: 1 մետր լայնքով, 30 մետր երկայնքով հողամասն անկախ փորձագետի կողմից գնահատվել է, չափագրվել է, դրվել է աճուրդի, միայն «Սոճենի» ՍՊԸ-ն է մասնակցել աճուրդին եւ հաղթել: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով գրություն ուղարկել ենք` համապատասխան հոդվածները նշելով, որտեղից պատասխան ստացել ենք, հայտարարություն տվել: Նշել ենք, որ համայնքի ղեկավարի կնոջը պատկանող ՍՊԸ-ն է: Ամբողջն օրինական է եղել: Տենդերների հետ կապված՝ նույնպես որեւէ խախտում չենք անում»,- ասաց համայնքապետը:
Նշենք, որ «Սոճենի» ՍՊ ընկերությունը 2018-ի ապրիլին հիմնադրել է համայնքապետ Արմեն Գրիգորյանը: Նա այդ ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու մարզի գազիֆիկացման եւ գազամատակարարման Ստեփանավանի ծառայության պետն էր։ 2020-ի նոյեմբերին Գրիգորյանը նշանակվել է Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Մեկ տարի անց ՔՊ կուսակցության ցուցակով ընտրվել է Ստեփանավան համայնքի ղեկավար: «Սոճենի» ՍՊԸ-ի 100% մասնաբաժինը 2021-ի հունվարին փոխանցել է դստերը՝ Սյուզաննա Գրիգորյանին, իսկ 2024-ի մայիսից ընկերության 100% փայատերն Արմեն Գրիգորյանի կինն է՝ Գայանե Ավետիսյանը։

Բաց մի թողեք
Եթե մեզ տանեն կործանման, միաժամանակ ներողություն խնդրեն, դրանից ի՞նչ կփոխվի
Նրանց համար սրիկա լինելն ավելի հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը
Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց