Չարբախում, Գորգիսյանի անվան այգում կրակոցներ են հնչել: Ներքին գործերի նախարարությունից պարզաբանում են, որ խուլիգանություն է տեղի ունեցել Շիրակի փողոցի հարակից հատվածում:
«Ըստ նախնական տեղեկությունների, երկու անձինք վիճբանել են մեքենայի կայանելու հարցի հետ կապված, ինչի ընթացքում նրանցից մեկն իր անունով հաշվառված զենքից կրակոց է արձակել օդ: Տուժողներ չկան:
Նշված անձինք եւ զենքը հայտնաբերվել են: Կրակողը խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է եւ այս պահին տեղափոխվում է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին», – հաղորդում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նախ, զբոսնողները գոռոցներ են լսել, ապա՝ կրակոցի ձայն: Այս մասին մեզ պատմեց բնակիչներից մեկը, ով երեխայի հետ գնացել էր զբոսանքի:
«Հենց մտանք սադ, կրակոցի ձայն լսեցինք, ու մի կին գոռաց՝ վայ, կրակեցին: Թողեցինք, փախանք, երեխայի հետ էինք», – պատմում է կանանցից մեկը:

Բաց մի թողեք
Լռության օրը քաղաքացիների վրա ազդում է, իշխանական իրավապահների վրա` ո՞չ
Ինչու են ձերբակալել օրենքով գող Բջեին. Լուսանկար
27 տարի անց արտաշիրիմում, նոր փորձաքննություն. պարզվել է՝ Արծրուն Մարգարյանն ինքնասպան չի եղել, այլ սպանվել է. Տեսանյութ, Լուսանկար