Հայ-թուրքական կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը «X»-ի էջում գրառում է արել Թուրքիայի ու Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի վերաբերյալ։
Նա կիսվել է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությամբ և նշել. «Մեր նախագահի ցուցումներով շարունակվող Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար ևս մեկ կարևոր քայլ է կատարվել։ Ցանկանում եմ, որ սա հաջող լինի նախ երկու երկրների բնակիչների, ապա և մեր տարածաշրջանի բոլոր գործարարների և ժողովուրդների համար»։

Բաց մի թողեք
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Ռոմանոս Պետրոսյան
ԵՄ-ն և Չինաստանը վերսկսում են առևտրային բանակցությունները, քանի որ Բրյուսելը կոշտացնում է իր դիրքորոշումը
Ֆրանսիան փնտրում է նոր ԵՄ հարկեր՝ 2 տրիլիոն եվրո բյուջեն ֆինանսավորելու համար